Սերբիայում կիրակի միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Հարցումների համաձայն՝ Սերբիայի առաջադիմական իշխող կուսակցությունը, որը ղեկավարում է նախագահ Ալեքսանդր Վուչիչը, կպահպանի խորհրդարանական մեծամասնությունը: Վերընտրվելու հույսեր կարող է ունենալ նաեւ Վուչիչը, հաղորդում է Deutsche Welle-ն:
Բազմաթիվ սերբեր վճռականորեն կողմ են արտահայտվում Ռուսաստանին աջակցելուն՝ կապված Ուկրաինայում տիրող ճգնաժամի հետ: Վուչիչն ընտրողներին «խաղաղություն» եւ «կայունություն» է խոստացել:
Ալեքսանդր Վուչիչի գլխավոր մրցակիցը Սերբիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Զդրավկո Պոնոշն է, որին աջակցում է եվրոպամետ ընդդիմությունը:
Փորձագետները, սակայն, ենթադրում են, որ նրան չի հաջողվի հաղթել Վուչիչին, որը 2017 թ. նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր ամրապնդել է իր իշխանությունը:





























