Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լոնդոնը վերջին 20 տարում «հանցագոծների օազիս» է դարձել, որտեղ «հավաքվում են բոլոր թափթփուկները, որոնք ինչ-որ մի տեղ փողեր են թալանել»:

Նա հավելել է, որ Արեւմուտքը մշտապես քննադատում է Ռուսաստանին եւ չի համագործակցում ռուսաստանյան իրավապահ մարմինների հետ խոշոր գործերի քննության ժամանակ, փոխանցում է «Կոմերսանտը»:

Россия-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Պեսկովը հայտարարել է, որ Արեւմուտքը մշտապես «խարխլել է» Ռուսաստանի հետ հարաբերությությունները, ինչպես նաեւ քննադատել է նրան, այդ թվում՝ Չեչենական պատերազմների համար, եւ մեղադրանքներ է հնչեցրել Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվիենկոյի թունավորման համար:

«Լոնդոնում հավաքվում են բոլոր թափթփուկները, որոնք ինչ-որ տեղ փողեր են թալանել, եւ նրանք այնտեղ են հավաքվել վերջին 20 տարում: Փող են թալանել, միանգամից դեպի Լոնդոն. պատիվ եւ հարգանք, պատվավոր գող, նստում-ծախսում ես թալանած փողերը: Մատնել ոչ ոք չի պատրաստվում, մեր իրավապահ մարմինների հետ համագործակցել ոչ ոք չի պատրաստվում: Ահա այսպիսի օազիս հանցագործների համար»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը հայտարարել է նաեւ, որ Եվրոպայի երկրները «չեն ցանկացել ոչինչ նկատել» եւ «չեն ցանկացել նկատել ահաբեկչությունը», երբ քննադատում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չեչենական արշավի համար: