Լեհաստանի փոխվարչապետ, Ազգային անվտանգության եւ պաշտպանութան հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Կաչինսկին գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է տեղ հատկացնել ամերիկյան միջուկային զենքի տեղակայման համար, եթե Վաշինգտոնը դիմի նման խնդրանքով:
«Մենք բաց կլինեինք դրա համար: Դա զգալիորեն կուժեղացներ Մոսկվայի զսպումը»- ասել է նա:
Կաչինսկին հավելել է, որ Լեհաստանում անհրաժեշտ է նոր հրամանատարական կենտրոն ձեւավորել՝ դաշինքի՝ հոլանդական Բրյունսյումում գործող շտաբի նմանությամբ, որտեղ «ծրագրվում եւ որտեղից իրագործվում է» կազմակերպության ողջ գործունեությունը:
Նա նշել է նաեւ, որ դաշինքը պետք է ավելի ակտիվ գործի ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորման համար եւ երկու քայլ է առաջարկել կազմակերպությանը. խաղաղապահ առաքելություն իրականացնել Ուկրաինայի կողմից հաստատման դեպքում եւ երկրին տրամադրել բոլոր պահանջվող զենքերը»,- փոխանցում է ИноСМИ-ն:




























