Հորդանանի նախկին գահաժառանգ արքայազն Համզա բին ալ-Հուսեյնը հրաժարվել է արքայազնի տիտղոսից, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով արքայազնի հայտարարությունը:
Նախկին գահաժառանգին անցյալ տարի մեղադրել էին միապետության ապակայունացման նպատակով արտասահմանից կամզակերպված դավադրությանը մասնակցելու համար:
Արքայազն Համզան հայտարարություն է հրապարակել Twitter-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ հրաժարվել է տիտղոսից, քանի որ իր արժեքները «չեն համապատասպանում մեր ինստիտուտների մոտեցումներին եւ ժամանակակից մեթոդներին»:
Թագավոր Աբդալլահ II-ը եւ Համզան Հուսեյն արքայի որդիներն են, որը Հորդանանը կառավարել է գրեթե կես դար՝ մինչեւ իր մահը1999 թ.: Աբդալլահ II-ը Համզային գահաժառանգ արքայազն է նշանակել, սակայն 2004 թվականին զրկել է նրան այդ տիտղոսից:
Անցյալ ամիս արքայազնը ներողություն էր խնդրել ենթադրյալ դավադրությանն իր դերակատարության համար, ինչպես տեղեկացրել են թագավորական պալատից: Ինքը արքայազնն ավելի ուշ հանդես է եկել տեսաուղերձով, որում հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները:





























