Կիեւի ռեժիմի հրապարակած լուսանկարները, տեսանյութերը, որոնք, իբրեւ թե, վկայում են Կիեւի մարզի Բուչա քաղաքում ռուս զինվորականների ինչ-որ «հանցագործությունների» մասին, սադրանքի հերթական դրսեւորումն են: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան ալիքում:
«Այդ բնակավայրի՝ ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում ոչ մի տեղացի չի տուժել որեւ բռնի գործողությունից: Ռուս զինվորականները 452 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Կիեւի մարզի բնակավայրեր եւ փոխանցել խաղաղ բնակիչներին:
Ողջ ժամանակ, քանի դեռ քաղաքը գտնվել է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, առավել եւս մինչ օրս, Բուչայի խաղաղ բնակիչներն ազատ տեղաշարժվել են քաղաքով եւ օգտվել բջջային կապից:
Քաղաքից դուրս գալու ելքերը չեն արգելափակվել: Տեղի բոլոր բնակիչները հնարավորություն են ունեցել դուրս գալու բնակավայրից հյուսիսային ուղղությամբ, այդ թվում՝ դեպի Բելառուսի Հանրապետություն: Մինչդեռ հարավային արվարձանները, այդ թվում՝ բնակելի թաղամասերը շուրջօրյա գնդակոծության էին ենթարկվում ուկրաինական զորքերի կողմից:
Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ բոլոր ռուսական ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռեւս մարտի 30-ին՝ Թուրքիայում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից անմիջապես հետո:




























