Գերմանիայի պաշտպանության նախարարը կիրակի հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պետք է քննարկի ռուսական գազի ներկրման արգելքի մասին հարցը: Ինչպես փոխանցում է Reuters-ը, նման հայտարարությամբ նա հանդես է եկել այն բանից հետո, երբ ուկրաինացի եւ եվրոպացի պաշտոնյաները ռուսական զորքերին մեղադրել են «Կիեւի մերձակայքում վայրագություններ անելու» համար:

«Պետք է պատասխան լինի: Նման հանցագործությունները չպետք է անպատասխան մնան»,- պաշտպանության նախարարությանը մեջբերում է Քրիստին Լամբրեխտին:

Բեռլինը մինչ օրս դիմագրավել է Ռուսաստանից էներգակիրների ներկրման էմբարգո սահմանելու աճող կոչերին՝ հայտարարելով, որ իր եւ մյուս եվրոպական երկրների տնտեսությունը մեծ կախում ունի դրանցից: Ռուսաստանն ապահովում է Եվրոպայում գազի պահանջարկի 40 տոկոսը:

Սակայն Լամբրեխտը հայտարարել է, որ այժմ ԵՄ երկրների նախարարները ստիպված են քննարկել արգելքը: