ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մշտապես խստացնում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
«Մենք խստացնում ենք պատժամիջոցները: Մենք նորերն ենք ավելացնում: Մենք դա անում ենք եվրոպացի եւ այլ գործընկերների հետ համակարգելով: Դրա արդյունքներից մեկն այն է, որ ռուսական տնտեսությունն անկում է ապրում: Խոշոր վերլուծաբաններից շատերի կանխատեսումներով՝ նրա տնտեսությունն այս տարի կկրճատվի 10 տոկոսով, եւ դա հակադրվում է այնպիսի երկրների տնտեսությանը, ինչպիսին մերն է, որն արագ աճում է: Հետեւում ենք բոլոր խոշոր ընկերությունների հոսքին Ռուսաստանից:
Այդ պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում տնտեսությանն այժմ, դրանք վնաս են հասցնելու նաեւ հետագայում, քանի դեռ այս ամենը շարունակվում է: Մենք հայտարարել ենք նոր պատժամիջոցների մասին ընդամենը մի քանի օր առաջ»,- հայտարարել է Բլինքենը:




























