Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի հայտարարել է, որ արեւմտյան դաշնակիցներն առաջիկա օրերին կհամաձայնեցնեն հետագա պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ կապված «Ուկրաինա ներխուժման եւ վայրագությունների հետ, որոնք իրականացրել են ռուսական զորքերը Կիեւի մերձակայքում», փոխանցում է Reuters-ը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա կողմնակիցները կզգան իրենց գործողությունների հետեւանքները»,- ասել է նա լրագրողներին:

«Եվ մենք կշարունակենք Ուկրաինային զենք մատակարարել, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իրեն ռուսական ներխուժումից»,- հավելել է Շոլցը:

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր տեղեկությունը Բուչայում «ռուս զինվորականների թույլ տված վայրագությունների» մասին: