Twitter-ում բյուջետային Thai Vietjet ավիաընկերության ապրիլմեկյան կատակը կարող է քրեական հետապնդման հանգեցնել՝ փաստաբանի կողմից ոստիկանություն դիմելու պատճառով: Նա կարծում է, որ կատակը վիրավորել է Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնին, գրում է Reuters-ը։
Ոստիկանությունը կորոշի՝ քրեական գործ հարուցի արդյոք «գերազանցությանը վիրավորելու» մասին խիստ օրենքներով, որոնց համաձայն միապետությանը զրպարտելը պատժվում է մինչեւ 15 տարվա ազատազրկմամբ:
Twitter-ում Thai Vietjet-ի պաշտոնական էջում ապրիլի 1-ին հայտնվել է զվարճալի գրառում այն մասին, որ ավիաընկերությունը նոր միջազգային երթուղի է բացում Թաիլանդի Նան նահանգի եւ Գերմանիայի Մյունխենի միջեւ:
Ավելի ուշ թվիթը ջնջվեց, իսկ հաջորդ օրը ավիաընկերությունը ներողություն խնդրեց՝ ասելով, որ բարձրաստիճան ղեկավարությունը տեղյակ չի եղել թվիթին, որը գովազդել է «Թաիլանդի նահանգի եւ Եվրոպայի քաղաքներից մեկի միջեւ թռիչքի երթուղին, որին արձագանքել էր հասարակությունը»:
Թվիթում չի հիշատակվում 69-ամյա թագավոր Վաջիրալոնգկորնը, որը տուն ունի Գերմանիայում, որտեղ ժամանակ է անցկացնում Նան նահանգում ծնված թագավորական ընտրյալի՝ Սինինատ Վոնգվաջիրաֆակդիի հետ:





























