Գերմանիան կտրուկ ռեցեսիայի կբախվի, եթե դադարեցվեն ռուսական գազի ու նավթի ներմուծումը կամ մատակարարումները, զգուշացրել է գերմանական առաջատար բանկերի լոբբին, հայտնում է Reuters-ը։

Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից, եւ ազգային բանկերը կրկին մտահոգություն են հայտնել էլեկտրամատակարարման մեջ հնարավոր խափանումների վերաբերյալ:

Deutsche Bank-ի գործադիր տնօրեն եւ գերմանական BDB բանկային լոբբիի նախագահ Քրիստիան Սեւինգը հայտարարել էէ, որ բանկերը այս տարի աճի կտրուկ՝ մոտ 2 տոկոսով դանդաղում են սպասում Ուկրաինայի պատերազմի պատճառով: «Իրավիճակն ավելի վատ կլինի, եթե դադարեցվեն ռուսական նավթի եւ բնական գազի ներմուծումը կամ մատակարարումները։ Այս դեպքում Գերմանիայում զգալի ռեցեսիան գրեթե անխուսափելի կլինի»,- լրագրողներին ասել է Սեւինգը: «Այս դեպքում էլ ավելի արդիական կդառնա ընկերություններին եւ ոլորտներին պետական աջակցության միջոցառումների հարցը»,- նշել է նա։

Նա կրկին Եվրոպական կենտրոնական բանկին կոչ է արել միջոցներ ձեռնարկել ինֆլյացիայի դեմ պայքարի համար։ Նրա խոսքով՝ ԵԿԲ-ն շուտով պետք է դադարեցնի զուտ ակտիվների գնումը եւ ազդանշան ուղարկի տոկոսադրույքներով։ «Ազդանշան, որը շտապ անհրաժեշտ է»,- ասել է նա: