Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ կապված սուպերզբոսանավը երկուշաբթի լքել է թուրքական Բոդրում հանգստավայրի նավահանգիստը՝ անցնելով մեկ այլ ծովածոց եւ ժամանել թուրքական ջրեր այն բանից հետո, երբ օլիգարխը հայտնվել է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Solaris նավը լքել է Բոդրումի կենտրոնական նավահանգիստը մեկ օր անց այն բանից հետո, երբ  Global Ports Holding-ը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պետք է որոշեն, թե արդյոք նավերին կամ զբոսանավերին թույլատրվելու է գտնվել նավամատույցում։

Նավերին հետեւող Marine Traffic կայքը պարզել է, որ 140 մետրանոց Solaris զբոսանավը խարսխվել է Յալիկավակի մոտ՝ մոտ 50 կիլոմետր նավարկելով Բոդրում թերակղզու շուրջ։

Աբրամովիչը մի քանի հարուստ ռուսաստանցիների թվում է, որոնք անցյալ ամիս հայտնվել են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում։

Solaris-ը Աբրամովիչի հետ կապված երկու սուպերզբոսանավերից մեկն է, որի արժեքը գնահատվում է 1,2 միլիարդ դոլար։