«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվելու է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով դատաքննությունը: Ելույթ է ունենալու գործարար Արա Կարապետյանը, որին ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատապարտել է 15 տարի ազատազրկման:
Կարապետյանը, ըստ թերթի, ոչ միայն փորձելու է հիմնավորել իր անմեղությունը, այլեւ խոստացել է դատարանում սենսացիոն հայտարարություններ անել՝ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:




























