Լիբանանի փոխվարչապետ Սաադեհ ալ-Շամին երկուշաբթի հայտարարել է, որ պետությունը և Կենտրոնական բանկը սնանկ են։

Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Սաադեհն ասել է, որ կորուստները կբաշխվեն պետության, Banque du Liban-ի, բանկերի եւ ավանդատուների միջեւ: Նա հավելել է, որ վնասների բաշխման կոնկրետ տոկոս չկա։

«Ցավոք, պետությունը սնանկ է, ինչպես Banque du Liban-ը, եւ մենք ուզում ենք որևէ արդյունք ունենալ, իսկ կորուստներն առաջացել են տասնամյակներ շարունակ վարվող քաղաքականության պատճառով, եւ եթե ոչինչ չանեինք, ապա կորուստները շատ ավելին կլինեին»,- ասել է նա։

Երկրի վարչապետը նշել է, որ կա փաստ, որը չի կարելի անտեսել և հերքել։ Նա նաև ասել է, որ չեն կարող կանխիկացման հնարավորություն ընձեռել բոլորին։

Ավելի քան երկու տարի է՝ Լիբանանը ճգնաժամի մեջ է, որը ժամանակակից դարաշրջանում աշխարհի ամենալուրջ տնտեսական կոլապսներից մեկն է։ Կոլապսն սկսվել է 2019թ․ հոկտեմբերին եւ աղքատության մեջ գցել երկրի բնակչության ավելի քան 75 տոկոսին։

Լիբանանյան լիրան արժեզրկվել է ավելի քան 90 տոկոսով, հաղորդում է Egypt Independent-ը: