Ապրիլի 4-ին, ժամը 11:14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք․ NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ–ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 19։58-ին։ Այրվել են մոտ 150 հա խոտածածկ տարածք և 1000 հատ հենասյուն՝ մասամբ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել համայնքապետարանի երկու միավոր տեխնիկա։