ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերն սկսել են պաշտպանել Կոսովոյի ու Սերբիայյի սահմանը, հայտնում է AFP.com-ը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ սահման հատել (սահմանային երկու հատում) կկարողանան միայն ոչ մեծ տրանսպորտային միջոցները, ընդ որում, կատարվելու է մեքենաների զննում, որպեսզի կասեցվի զենքի անցկացումը:
ՆԱՏՕ-ի ուժերը տեղակայելու որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ նախորդ գիշեր արեւային ակնոցներով, դիմակավորված տասնյակ մարդիկ, ենթադրաբար սերբեր, «մոլոտովի կոկտեյլներ» են նետել Յարինյեի բնակավայրի հսկիչ-անցագրային կետի վրա, որն ավելի վաղ անցել էր ալբանական ոստիկանության վերահսկողության տակ: Այրվող հեղուկով շշեր էին նետվել նաեւ Կոսովոյում գտնվող ՆԱՏՕ-ի մոտակա բազայի ուղղությամբ:
Սերբ ազգայնականները հարձակում են գործել սահմանային կետի վրա, երբ Կոսովոյի կառավարությունը ոստիկաններ էր ուղարկել էր սահմանային տարածք, որպեսզի արգելի Սերբիայից ապրանքների ներմուծումը:




























