Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պահակին մեղադրել են Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Լոնդոնի ոստիկանությանը:
Ոստիկանությունը հայտնել է, որ 57-ամյա Դեյվիդ Բալանթայն Սմիթը, ով ապրում էր Պոտսդամում եւ աշխատում էր որպես դեսպանատան անվտանգության աշխատակից, չորեքշաբթի Գերմանիայից արտահանձնվել է Մեծ Բրիտանիա:
Ոստիկանությունը հայտնել է, որ նա հինգշաբթի պետք է ներկայանա Լոնդոնի Վեսթմինսթերյան դատարան։





























