Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում որոշեց թույլատրել Թույլատրել «Գյուկոնդ» ԲԲԸ-ի 30.019243 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ընկերությունը եղել է 100 տոկոս մասնավոր, սակայն 2008թ. ՀՀ ֆինանսների նախարարության հետ կնքել են բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրեր, որոնց համաձայն Ընկերության 30.019243 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը։
Ընկերությունն ընդգրկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:
Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խանջյան 1:
Ընկերության գործունեության ոլորտն է եղել լուսավորման սարքերի արտադրություն, սակայն այն 2008թ.-ից գործունեություն չի իրականացնում: Ընկերությունում հաշվառվում է մեկ հաստիք՝ տնօրեն:
«Գյուկոնդ» ԲԲԸ-ի շենք-շինությունների մակերեսը կազմում է՝ 12 677,83 ք/մ, իսկ զբաղեցրած հողատարածքը՝ 4,78 հա:
Կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ իրականացվել էր գնահատում։ Ընկերության ակտիվների գնահատված մեծությունը կազմել էր 699,487.4 հազ դրամ, գնահատված մեծությունը՝ 586,537.4 հազ.դրամ, իսկ պետական բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 176,074.087 հազ. դրամ։
2020 եւ 2021 թվականներին Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման, սակայն հայտ չլինելու պատճառով դասական աճուրդները չեն կայացել։ Վերջին դասական աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 50 տոկոսը՝ 88,037.04 հազ. դրամ։
2022 թվականի փետրվարի 18-ի դրությամբ իրականացվել է գույքի նոր գնահատում։ Ընկերության ակտիվների գնահատված մեծությունը կազմել է 774,194.0 հազ դրամ, գնահատված շուկայական արժեքը կազմել է՝ 649,639.0 հազ.դրամ:
Հաշվի առնելով, որ Ընկերության 30.019243% պետական բաժնետոմսերի դասական աճուրդով մասնավորեցումը գնահատված արժեքի 50%-ով չի կայացել, նախագծով առաջարկվում է 30.019243% պետական բաժնետոմսերը 50,000.0 հազ.դրամ արժեքով ներկայացնել մասնավորեցման` դասական աճուրդով։
Նախագծով նախատեսված՝ «Գյուկոնդ» ԲԲԸ-ի պետական բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսը պետք է ուղղվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը պետք է ուղղվի համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:
Ընկերության մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերության նորմալ գործունեության կազմակերպմանը:




























