Մեծ Բրիտանիայում հետաքննություն է սկսվել՝ կապված ռազմածովային նավատորմի պահպանվող բազայից 25 000 ֆունտ սթեռլինգի դիզելային վառելիք գողանալու հետ, հայտնում է PA MEDIA-ն։

Վառելիքը գողացվել է Պլիմուտի «HMNB Դոնպորտ» բազայում գտնվող լցանավից, այն օգտագործվել է էլեկտրագեներատորների սնուցման համար։

The Sun թերթը գրել է, որ գողերը ավելի քան 250 000 ֆունտ սթեռլինի դիզելային վառելիք են հանել:

Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ վառելիքի արժեքը 25 000 ֆունտ սթեռլինգ է կազմում:

Թերթը գրում է, որ ահազանգը հնչել է, երբ քաղաքացիական պահակները ստուգել են ավտոցիստեռնի վարորդին, որը փորձել է դուրս գալ բազայի տարածքից։

Գողացված վառելիքը պետք է լցներ 19 560 տոննայանոց HMS Bulwark դեսանտային նավը սնուցող գեներատորները: