Հինգշաբթի օրը հրաձգություն է տեղի ունեցել Թել Ավիվի կենտրոնում, հայտնում է իսրայելական Haaretz լրատվամիջոցը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Շտապօգնության աշխատակիցները հայտնել են Դիզենգոֆ փողոցում առնվազն հինգ տուժածի մասին, որոնցից մեկը ծանր վիճակում է:
«Մագեն Դավիդ Ադոմ» շտապօգնության ծառայությունը հաղորդել է բանուկ փողոցում կրակոցների բազմաթիվ տեսարանների մասին:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում Իսրայելը բախվել է ահաբեկչական հարձակումների ալիքի։ Մարտի 22-ին չորս իսրայելցի է սպանվել Բերշեբեյում դանակահարության հետեւանքով։ Մարտի 27-ին Հադերայում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է սահմանային ոստիկանության երկու աշխատակից։ Մարտի 30-ին Բնեյ Բրակում հրաձգության հետեւանքով սպանվել է Իսրայելի երկու քաղաքացի, Ուկրաինայի երկու քաղաքացի եւ մեկ ոստիկան»,- նշում է լրատվական գործակալությունը։





























