Թել Ավիվի կենտրոնում հրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել, առնվազն ութ մարդ վիրավորվել է, հայտնում է Haaretz-ը։
Վեց տուժածների վիճակը ծանր եւ ծայրահեղ ծանր է գնահատվում։
The Times of Israel-ի տվյալներով՝ կրակողը կարող է դեռ ազատության մեջ լինել։ Ոստիկանությունը կոչ է անում մարդկանց գնալ տուն եւ փակվել։
Դեպքի վայր են ժամանել Թել Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդայը եւ ոստիկանության կոմիսար Կոբի Շաբթայը։





























