Երկուշաբթի Մեխիկո նահանգի Իզթապալուկա մունիցիպալիտետի բարերից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ հանցագործների զոհ է դարձել երեք մարդ, հայտնել է շրջանի դատախազությունը Twitter-ում։
«Երեք անձի հնարավոր կանխամտածված սպանության եւ հրազենի գործադրմամբ եւս յոթի առողջությանը վնաս պատճառելու փաստի առթիվ հետաքննություն է սկսվել»,- ասվում է տեքստում։ Տուժածների վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Իշխանությունները հարձակման մասնակիցների հնարավոր դրդապատճառների մասին որեւէ տեղեկություն չեն հաղորդել:
Մեքսիկայում մոլեգնող բռնության համար հիմնական պատասխանատվությունը կրում են կազմակերպված հանցավոր խմբերը եւ թմրակարտելները: 2021 թվականին երկրում գրանցվել էր ավելի քան 33.3 հազար դիտավորյալ սպանություն, որից մոտ կեսը՝ Գուանախուատո, Մեխիկո Սիթի, Միչոական, Բախա Կալիֆորնիա, Խալիսկո եւ Չիուահուա նահանգներում։
Ռոսայի հանրային անվտանգության եւ քաղաքացիների պաշտպանության նախարար Իսելա Ռոդրիգեսն այս տարվա մարտի կեսերին հայտնել էր ինը ամիս անընդմեջ սպանությունների թվի կայուն անկման մասին:



























