Շրի Լանկայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է երկրի արտաքին բոլոր պարտավորությունների վճարումները դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին նշվել է երեքշաբթի գերատեսչության տարածած որոշման մեջ։

«Նախարարության քաղաքականության համաձայն՝ որոշակի ժամանակով սառեցվելու են բոլոր [արտաքին] պարտավորությունների վճարումները՝ այդ պարտավորությունները ԱՄՀ-ի տնտեսական վերափոխումների ծրագրին համապատասխան ճիշտ վերակառուցելու համար»,- նշվել է փաստաթղթում։