Չորեքշաբթի առավոտյան պղնձի արժեքը բարձրանում է 1 տոկոսով՝ Չինաստանում կորոնավիրուսային որոշ սահմանափակումների վերացման համատեքստում դրա պահանջարկի աճով պայմանավորված, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում բարձրանում է 1 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,7 393 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի օրվա արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 1,39 տոկոսով՝ 10 342,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,58 տոկոսով (3 267), ցինկինը՝ 2 տոկոսով (4 376 դոլար)։





























