Հնդկաստանում տղամարդն ինքնահրկիզվել է այն բանից հետո, երբ իր ղեկավարը պահանջել է սեռական հարաբերություն ունենալ իր կնոջ հետ, գրում է Nextshark-ը։

45-ամյա Գոկուլ Պրասադը դեպրեսիայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ իր ղեկավարն առաջարկել է կազմակերպել Պրասադի տրանսֆերը, եթե վերջինս «իր կնոջը գիշերը իր մոտ ուղարկի»:

Երկուսն էլ աշխատել են Լախիմպուր Կխերիում գտնվող Uttar Pradesh Power Corporation Limited (UPCL) էլեկտրակայանում։

Պրասադը տրանսֆեր է խնդրել՝ տանն ավելի մոտ աշխատելու համար:

Նա լցրել է դիզվառելիքը եւ ինքնահրկիզվել իր ղեկավարի աշխատասենյակի դիմաց։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է ստացած վնասվածքներից եւ հաջորդ օրը մահացել։

Իր մահից առաջ Պրասադը տեսահոլովակ է ձայնագրել՝ բողոքելով աշխատավայրում տարիներ շարունակ ոտնձգություններից եւ բռնություններից։ Պրասադը պնդել է, որ իր վերադասը չարաշահել է իր լիազորությունները եւ իր մահվան մեջ մեղադրել է նրան եւ նրա օգնականին:  

Կնոջ խոսքով՝ Գոկուլին ոչ ոք օգնության չի հասել, երբ նա ինքնահրկիզվել է, իսկ վերադասը «կանգնել է ու նայել»։

Ոստիկանությունը հայտնել է, որ մահացածի պետին եւ նրա օգնականին այժմ մեղադրանք է առաջադրվել Հնդկաստանի Քրեական օրենսգրքի համաձայն՝ ինքնասպանության դրդելու եւ դիտավորյալ սադրանքի համար։