Նախկին մոդելը, որը մեղադրվում է Զիմբաբվեի փոխնախագահի դեմ մահափորձի համար, կեղծել է ամուսնության մասին փաստաթղթերը, որոնք պաշտոնապես կհաստատեին նրանց ութամյա հարաբերությունները, փոխանցում է Agence France Presse-ը:
40-ամյա Մերի Մուբայվան նախ ամուսնացել է միջազգային մակարդակի ֆուտբոլիստի հետ, որին լքել է գլխավոր հրամանատար Կոնստանտինո Չիվենգայի համար:
Չիվենգան 2017թ. հեղափոխություն էր կազմակերպել Ռոբերտ Մուգաբեի դեմ, որից հետո դարձել էր երկրի փոխնախագահ, իսկ իշխանության էր եկել նրա դաշնակից Էմերսոն Մնանգագվան:
Այնուհետեւ մեղադրանքները փողերի լվացման եւ սպանության փորձի համար, խափանել էին կնոջ հավակնությունները, իսկ լիմֆատիկ հիվանդությունն այնպես էր ախտահարել օրգանիզմը, որ նրան նախաբազկի անդամահատում էին մտադիր անել:
Մուբայվան եւ Չիվենգան ամուսնացել են տեղի ավանդույթի համաձայն, որը ներառում է նաեւ կնոջ ընտանիքին խոշոր եղջերավոր անասուն նվիրելու արարողությունը: Այնուհետեւ հարաբերությունները վատթարացել էին: Երբ Չիվենգան հոսպիտալացվել էր 2019 թ. Հարավային Աֆրիկայում, Մուբայվային մեղադրանք էր առաջադրվել նրա սպանության համար:
Այդ նույն ընթացքում նա կեղծել էր տղամարդու ստորագրությունն իրենց ամուսնությունը հավաստող փաստաթղթերում, ինչն ամուսնալուծության պարագայում կանանց ավելի շատ իրավունքներ է տալիս, հայտնել է դատարանը:
Հիվանդության պատճառով Մուբայվան խուսափել է բանտարկումից եւ միայն 380 դոլարի տուգանք է ստացել: Սակայն նրա գործը դեռեւս քննվում է:





























