Ոչ մի ընկերություն ավելին չի անում վայրկյանական քաղաքական քննարկումներ ծավալելու համար: Չնայած իր ողջ թունոտությանն ու կանխակալությանը՝ Twitter-ն առաջին հարթակն է քաղաքական գործիչների համար, որոնք հայտնում են վերջին լուրերն ու կարծիք ձեւավորում:
Ինչպես գրում է Axios-ը, Իլոն Մասկի հանկարծակի թշնամական հայտարարությունը ցնցել է Վաշինգտոնը, ինչպես նաեւ նահանգներն ու այլ երկրների մայրաքաղաքները:
Մի շարք հանրապետականներ Մասկին հերոս են անվանել, իսկ Twitter-ը՝ խնդիր: Սենատոր Մարշա Բլեքբերնն իր միկրոբլոգում գրել է. «Twitter-ի գրաքննադատները խելագարվում են Մասկի պատճառով, քանի որ չեն կարող գնել նրա լռությունը»:
Դեմոկրատ-վերլուծաբան Մերի Էն Մարշը նկատել է. «Twitter-ը գնելու Մասկի առաջարկը 2022թ. եւ 2024թ. ընտրություններին ընդառաջ պատահական չէ: Դա սպառնալիք է մեր ժողվրդավարությանը»:
Բանավեճերն այն հարցի շուրջ՝ արդյոք օգտակար, թե վնասակար կլինի Մասկը սոցցանցի համար, առնչվում են ոչ միայն իշխանությանն ու փողերին: Խոսքն ամենակարեւոր ամերիկյան գաղափարներից մեկի՝ խոսքի ազատության մասին է:
Մասկի քայլը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է դարձել Twitter-ն իր գոյության 16 տարում քաղաքական տեղեկության ակնթարթային տարածման եւ վերլուծության համար:





























