ՀՀ իշխանությունները շատ զգույշ են, որպեսզի չհայտնվեն Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների տակ։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վագան Քերոբյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տեսականորեն Եվրամիության կամ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակներում գտնվող ռուսաստանցին կարող է ազատորեն հաշիվ բացել հայկական բանկում, Քերոբյանն ասել է, որ հայկական բանկերն մանրակրկիտ KYC են անցկացնում, այսինքն. «ճանաչիր քո հաճախորդին»  (know your client) ընթացակարգը: «Նույնիսկ ավելի խորը, քան մենք կցանկանայինք: Հաճախորդների սպասարկման առումով նրանք, հավանաբար, չափազանց բյուրոկրատական ​​են այդ հարցում: Բայց մենք հասկանում ենք նրանց։ Նրանք չեն ցանկանում իրենց վրա զգալ երկրորդական պատժամիջոցները: Եւ ուստի KYC-ն սովորականից մի փոքր ավելի երկար է տեւում: Բայց ձեր նշած հաշիվների թիվը ցույց է տալիս, որ բանկերը դեռ բացում են հաշիվներ: Գրեթե չեմ լսել դեպքի մասին, երբ դրանք հրաժարվում են հաշիվ բացել։ Երբեմն դա ձգձգվում է, ոմանք փորձում են միաժամանակ մի քանի բանկերում աշխատել, բայց ի վերջո ամեն ինչ ստացվում է… Իրականում մենք շատ զգույշ ենք, որպեսզի չհայտնվենք պատժամիջոցների տակ, քանի որ դա ոչ մի կերպ չի համապատասխանում մեր շահերին: Մենք ցանկանում ենք այնպես աշխատել, որպեսզի խուսափենք դրանից: Եվրոպացի եւ ամերիկացի գործընկերները մեզ հասկացրեցին, որ չէին ցանկանա բացասական գործիքներ օգտագործել Հայաստանի դեմ»։