Հնդկաստանի մայրաքաղաքում անցկացվել է զանգվածային ցույց` կանանց նկատմամբ սեռական բռնության եւ ոտնձգության դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ին, ակցիայի մասնակիցները մտադրվել են մարտահրավեր նետել տարածված այն կարծիքին, թե բռնաբարության համար մեղավոր են հենց կանայք, ովքեր շատ գրգռիչ են հագնվում: Դլիում ցույցի կազմակերպիչներին ոգեշնչել են աշխարհի տարբեր քաղաքներում անցկացված «պոռնիկների շքերթները»:
Կազմակերպիչների խոսքով` այս շարժման նպատակը հասարակական կարծիքում առկա միտումներին ուշադրություն դարձնելն է, երբ բռնաբարության մեղքը զոհի վրա է դրվում, ոչ թե բռնություն գործադրողի:



























