Վենեսուելայի բանտարկյալների մոտ կեսը կարող են ազատ արձակվել: Ինչպես հաղորդում է Lenta.Ru-ն, այդ մասին El Nacional թերթին տված հարցազրույցում հայտնել է Վենեսուելայի պատժիչ համակարգի ղեկավար Իրիս Վարելան: Նրա կարծիքով, իմաստ չունի ուղղիչ հիմնարկներում պահել նրանց, ովքեր հասարակության համար վտանգ չեն ներկայացնում, այդ թվում գողության համար դատապարտվածներին:

Վարելան հայտարարել է, որ առաջինն ազատ կարձակվել «Լա Պլանտա», «Ուրիբանա» եւ «Սաբանետա» բանտերի կալանավորները, որտեղ  համեմատաբար վատ պայմաններ են: