Մեխիկո նահանգում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Տուլտեպեկ քաղաքում բնակվող ընտանիքի 8 անդամի սպանության մեջ կասկածվողներին: Այս մասին Twitter-ում հայտնել է շրջանի դատախազությունը:

«Մեխիկո նահանգի դատախազությունը ձերբակալել է Տուլտեպեկում տեղի ունեցած զանգվածային սպանության կասկածյալներին, նրանցից մեկի նկատմամբ ձերբակալության երկու հրաման կա, այդ թվում՝ սպանության համար, եւ նա առնչություն ունի հանցավոր խմբավորման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, ութ մարդ է կալանքի տակ հայտնվել: Վերահսկիչ գերատեսչությունից կարծում են, որ նրանք ընդգրկված են ավազակախմբի կազմում, որն զբաղվում է թմրանյութերի առեւտրով եւ դրամաշորթությամբ: Ակնկալվում է, որ առաջիկայում ձերբակալվածներին մեղադրանք կառաջադրվի:

Մեքսիկայում երկար տարիներ շարունակվող բռնությունների համար պատասխանատվության հիմնական մասը կրում են կազմակերպված հանցավոր խմբավորումներն ու թմրակարտելները: 2021թ. Մեքսիկայում արձանագրվել է ավելի քան 33 300 կանխամտածված սպանություն: