ИТ-Резерв ընկերության տնօրեն Պավել Մյասոեդովը հայտնել է, որ եթե տանը գաղտնալսող սարք լինի, ապա այն հնարավոր կլինի գտնել դրանից արձակվող ալիքների օգնությամբ: Այս մասին տեղեկացնում է Прайм գործակալությունը:
Մյասոեդովն ընդգծել է, որ գաղտնալսող սարքավորումները կարելի է բաժանել երեք տեսակի՝ կախովի եւ ամրացվող, որոնք ներկառուցվում են կապի միջոցներում, ինչպես նաեւ արտաքին օգտագործման:
Վերջինը տեխնիկապես ավելի բարդ է եւ քիչ տարածում ունի, նշում է փորձագետը:
Գաղտնալսող սարքը հայտնաբերելու համար պետք է անջատել տարածքում առկա տեխնիկան, բացի անձնական գաջեթից, եւ դրանով դանդաղ անցնել սենյակով՝ միացված աուդիոկապով կամ ինչ-որ մեկի հետ աուդիոկապով խոսելիս: Եթե որեւէ տեղ կապի խափանում առաջանա, ապա հավանականություն կա, որ այդտեղ չթույլատրված սարքավորում կա, պատմել է մասնագետը:





























