Կոլումբիայում հայտնաբերել եւ ձերբակալել են «Ծոցի կլան» նարկոկարտելի հանցախմբերից մեկի պարագլուխ Ֆաուստո Պալասիոսին։ Այս մասին ապրիլի 17-ին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն։

«Ձերբակալվել է»Ծոցի կլան»-ի առաջնորդը՝ Անիծված Պատրիկ մականունով։ Սա Սուկրե դեպարտամենտի ամենափնտրվող հանցագործներից մեկն էր»,- գրել է վարչության պետը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ձերբակալվածին թմրամիջոցների ապօրինի շրջանառության, շորթման եւ հանցանք կատարելու համար դավադրություն կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել։

Պալասիոսը նախկինում ղեկավարել է «Մանուել Խոսե Գայտան» հանցախումբը եւ միայն 2012-ին է միացել «Ծոցի կլան»-ին:

Այս խմբավորումը կոլումբիական ամենամեծ նարկոկարտելն է, այն ձեւավորվել է 2006-ին Կոլումբիայի միացյալ ինքնապաշտպանական ուժերի լուծարումից հետո։ «Կլան»-ին բազմաթիվ գրոհայիններ են միացել։