Էրոտիկ արվեստի ցուցահանդեսը ապրիլի 21-ին կբացվի Հնագիտական այգում՝ հրաբխի ժայթքումից ավերված հին հռոմեական Պոմպեյ քաղաքի տարածքում, հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ կերպարվեստի ներկայացված նմուշների զգալի մասը հնագետները միայն վերջին պեղումների ժամանակ են հայտնաբերել, ուստի դրանք 2000 տարվա ընթացքում առաջին անգամ կներկայացվեն հանրությանը։

Հնագետները նշում են, որ չնայած այն հանգամանքին, որ լավագույն որակի որմնանկարները եղել են հարուստ վիլլաներում, այսպես թե այնպես, էրոտիկ բնույթի պատկերները ամենուր տարածված են եղել հին ժամանակներում:

«Մարդիկ նայում են Պոմպեյի էրոտիկ պատկերներին եւ տեսնում սեռական ազատագրում: Այնուամենայնիվ, նրանք նույնպես գրված եւ չգրված կանոններ են ունեցել, եւ իրականում դա մեծ ազատության աշխարհ չի եղել»,- հայտնել է Պոմպեյի Հնագիտական այգու տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելը:

Հին հռոմեական Պոմպեյ եւ Հերկուլանում քաղաքները ավերվել են 79թ․ Վեզուվի հրաբխի ժայթքման հետեւանքով։