SexualAlpha սեքս-շոփը հարցում է անցկացրել գրեթե 3.3 հազար մարդու շրջանում. նրանք պետք է պատմեին անկողնում իրենց նախասիրությունների մասին։ Պարզվել է, որ նրանցից շատերը խմբակային սեքսի երրորդ մասնակից ոչ թե մարդու, այլ ռոբոտի կընտրեին, գրում է Toronto Sun-ը։
Հարցումը ցույց է տվել, որ հինգ հոգուց երկուսը պատրաստ են սեքսով զբաղվել ռոբոտի հետ։ Նաեւ պարզվել է, որ ավելի շատ մարդիկ կնախընտրեին ինտիմ կապը սեքս-ռոբոտի հետ, քան պատահական սեքսը մարդու հետ:
Հարցվածների 37.5 տոկոսը ռոբոտ կօգտագործեր, եթե ցանկանար սեքսով զբաղվել, 30.2 տոկոսը պատահական սեքսի կհրավիրեր ծանոթ մեկին. 21.1 տոկոսը կդիմեր սեքս աշխատողների ծառայություններին։





























