Ուկրաինայի պետական ​​սահմանը հատելու համար չափահաս քաղաքացիները պետք է ունենան արտասահմանյան անձնագիր։ Այս մասին ասվում է պետական ​​սահմանային ծառայության պարզաբանման մեջ, փոխանցում է Укринформ-ը։

«Պետական ​​սահմանով անձանց մեկնումն իրականացվում է վավեր անձնագրի կամ օրենքով նախատեսված այլ փաստաթղթերի հիման վրա։ Ուկրաինայի չափահաս քաղաքացիների անցումը կատարվում է միջազգային անձնագրերով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ծառայությունը նշել է, որ տարհանման, բուժման նպատակով արտերկիր մեկնող անձանց առնչությամբ կարող են ընդունվել առանձին որոշումներ, եւ կարեւոր է ունենալ ուղեւորության նպատակը հաստատող անհրաժեշտ փաստաթղթեր։

Ռազմական դրության ընթացքում մինչեւ 16 տարեկան երեխաների մեկնումը հնարավոր է ծնողներից մեկի, տատիկի, պապիկի, չափահաս եղբոր, քրոջ, խորթ մոր, խորթ հոր կամ ծնողներից մեկի կողմից լիազորված այլ անձանց ուղեկցությամբ՝ վավերացված գրավոր հայտարարությամբ։