Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ իր անդամները նոր հաստատված Կայունության հիմնադրամին աջակցելու «զգալի» պարտավորություններ կստանձնեն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Անցյալ շաբաթ ԱՄՀ-ի խորհուրդը հավանություն էր տվել նոր թրաստի ստեղծմանը, որպեսզի օգնի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին հաղթահարել երկարաժամկետ մարտահրավերները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ համավարակը։ Դրա նպատակը առնվազն 45 մլրդ դոլարի հավաքագրումն է:
Արժույթի միջազգային հիմնադրամի գանձապետական դեպարտամենտի փոխտնօրեն Քրեյգ Բոմոնտն ասսել է, թե պաշտոնյաներն ակնկալում են, որ զգալի միջոցներ կգան, թեեւ ամբողջական նպատակին հասնելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել:
Նրա խոսքով՝ ԱՄՀ-ն պետք է ստանա ընդհանուր գումարի «զգալի մասը», նախքան նոր թրաստը կսկսի իր գործունեությունը մինչեւ հոկտեմբերին ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի աշնանային հանդիպումները։
«Մենք հասկանում ենք, որ որոշ երկրներ ցանկանում են իրենց վճռական աջակցությունը ցուցաբերել՝ պարտավորություններ ստանձնելով գարնանային հանդիպումների ժամանակ»,- լրագրողներին ասել է Բոմոնտը: «Մենք ճշգրիտ թիվ չունենք, բայց ես կարծում եմ, որ սա կարող է շատ նշանակալից սկիզբ լինել ընդհանուր դրամահավաքի համար»:




























