Չորս թուրք եւ մեկ վրացի ձերբակալվել են Կանարյան կղզիներում՝ կոկաինի հսկայական խմբաքանակի հայտնաբերման հետ կապված։

Reuters-ի փոխանցմամբ՝ իսպանական ոստիկանությունը առգրավել է 72 միլիոն եվրո արժողությամբ 2,9 տոննա կոկաին, որը թաքցված է եղել ձկնորսական նավի վառելիքի բաքում։

ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տվյալներով՝ Թուրքիան վաղուց թմրանյութերի ապօրինի շրջանառության առանցքային ուղի է Աֆղանստանի եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների միջեւ:

Սակայն վերջին տարվա առգրավումները ցույց են տալիս, որ թուրք թմրավաճառները գրավում են կոկաինի եվրոպական շուկայի մեծ մասնաբաժինը, «այն դեպքում, երբ Թուրքիան հիմնականում օգտագործվում է որպես կոկաինի տարանցիկ երկիր»,- Deutsche Welle-ին ասել է ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորությոն դեմ պայքարի վարչության հետազոտող Անտուան Վելլան:

«2020 եւ 2021 թվականներին մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Լատինական Ամերիկայի երկրներում՝ Թուրքիա տանող ճանապարհին»,- ասել է Վելլան։

Հինգ ձերբակալվածներ, այդ թվում՝ Թուրքիայի չորս եւ Վրաստանի մեկ քաղաքացի կալանավորվել են Լաս Պալմասում։