Ռուսաստանի դեմ ԵՄ առաջիկա պատժամիջոցները կվերաբերեն բանկերին, մասնավորապես «Սբերբանկ»-ին, ինչպես նաեւ նավթին, գերմանական Bild am Sonntag-ին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Մենք թիրախավորում ենք բանկային հատվածը, հատկապես «Սբերբանկը», որին բաժին է ընկնում Ռուսաստանի բանկային հատվածի 37 տոկոսը։ Եվ, իհարկե, էներգետիկ հարցերը»,- ասել է նա:
ԵՄ-ն մինչ այժմ ազատել է ռուսական խոշորագույն բանկին պատժամիջոցների նախորդ փուլերից, քանի որ այն «Գազպրոմբանկ»-ի հետ միասին ռուսական նավթի եւ գազի համար վճարելու հիմնական ուղիներից մեկն է։
Նա նաեւ հայտնել է, որ ԵՄ-ն աշխատում է «խելացի մեխանիզմների» վրա, որպեսզի նավթը նույնպես ներառվի հաջորդ պատժամիջոցների մեջ։ «Գլխավոր առաջնահերթությունը Պուտինի եկամուտների կրճատումն է»,- ասել է նա։





























