Մենք միանշանակ խաղաղության կողմնակից ենք, բայց ոչ ադրբեջանական հինգ սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը, որը երկրորդ օրն է Ազատության հրապարակում բողոքի ակցիա է անցկացնում։

«Նույնիսկ դրանց շուրջ բանակցություններ չեն կարող լինել։ Դրանք ենթադրում են Արցախից հրաժարում, ամեն ինչից հրաժարում, անկլավների փոխանցում Ադրբեջանին։ Նման համաձայնանագիր չի կարող ստորագրվել։ Համաձայնագիր կարող է լինել, բայց ոչ այդպիսի պայմաններով։ Նորմալ կառավարության ձեւավորումից հետո այդ հարցերը կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով»,- ասաց Վանեցյանը։

Նա ընդգծեց, որ պայքարը կուսակցական դրոշների ներքո չի ընթանում, այն վեր է կուսակցական շահերից, սա հայի, քաղաքացու պայքար է։