Հատուկ գործողությունների ժամանակը ձեզանից է կախված: Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը, որը երկրորդ օրն է Ազատության հրապարակում բողոքի ակցիա է անցկացնում՝ դիմելով համաքաղաքացիներին։
«Երբ դուք պատրաստ լինեք, ես եւ իմ ընկերները կգնանք առաջ: Մենք պատրաստ ենք զոհաբերել մեր կյանքը։ Ես այստեղից չեմ հեռանա, քանի դեռ չենք հասել մեր նպատակին»,- ասաց Վանեցյանը՝ հիշեցնելով նպատակները՝ հզոր Հայաստան եւ Արցախ, արժանապատիվ կյանք ժողովրդի համար։





























