Երեւանի ավագանու ապրիլի 19-ի նիստում որոշվել է լուծարել «Երեւանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ը։

Որոշման մեջ ասվում է, որ ՀՈԱԿ-ն ըստ էության կատարում է նույն աշխատանքը, ինչ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժինը։

ՀՈԱԿ-ի լուծարումից հետո նույն գործառույթներն ավելի քիչ աշխատողներով (11՝ 16-ի փոխարեն) կիրականացնի վերոնշյալ բաժինը։ Բաժնի պետ Վահագն Դավթյանը հույս է հայտնել, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցները կարող են շարունակել օգտակար լինել այլ հաստատություններում սպորտի զարգացման գործում։