Ռուսաստանի զինված ուժերը մարտական գործողությունների նոր միջոցներ կներդնեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ռազմական գործողությունների նոր մեթոդների ներդրումը հնարավորություն կտա ավելի լավ հարմարեցնել զորքերը զինված դիմակայության ժամանակակից պայմաններին»,-ասել է նա, հաղորդում է «Известия»-ն։
Միաժամանակ Շոյգուն նշել է, որ ռուս զինվորականները կատարում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած բոլոր խնդիրները։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերն Ուկրաինայում մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռների մարտագլխիկների երկու պահեստ։ Բացի այդ, ճնշվել են ուկրաինական զորքերի 13 հենակետեր, ինչպես նաեւ երեք բնակավայրերի տարածքներում հակառակորդի կենդանի ուժի եւ ռազմատեխնիկայի կենտրոնացման վայրեր։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Դոնբասի պաշտպանության հարցով ռուսական հատուկ գործողության հաջորդ փուլի մեկնարկի մասին, որի ընթացքում կկիրառվի ավանդական սպառազինություն։





























