Փողոցային առեւտրի դեմ պայքարի շրջանակներում մշակվում է օրինագիծ, որի ընդունումը թույլ կտա առգրավման գործիք ներդնել։ Այս մասին ապրիլի 19-ին հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նա նշեց, որ չնայած պատժի խստացմանն ուղղված արդեն իսկ ձեռնարկված միջոցներին, իրավիճակը հեռու է իդեալական լինելուց, այն չի լուծվում։ Պաշտոնյան պարզաբանեց, որ նույնիսկ մեծ տուգանքները չեն օգնում.
Ըստ նրա՝ քանի որ խոսքը սեփականության իրավունքի մասին է, կարեւոր է հիմնավորել նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը։ Նա չհամաձայնեց տարածված այն կարծիքի հետ, թե «շատ փողոցային առեւտրականներ մի կտոր հաց են վաստակում»: «Իրերի դրությունը մանրամասն ուսումնասիրելու դեպքում կպարզվի, որ պատկերն այնքան էլ այդպես չէ»,- ասաց փոխքաղաքապետը։
Գրիգորյանն ասաց, որ օրինագիծը հաջորդ շաբաթ պատրաստ կլինի։




























