Պարագվայի կառավարությունը թույլ է տվել կորոնավիրուսի դեմ չպատվաստված անձանց մուտք գործել երկիր։ Նոր կանոնները երեքշաբթի հրապարակել է Հարավային Ամերիկայի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Պարագվայի տարածք մուտք գործող ցանկացած մարդ պետք է COVID-19-ի դեմ պատվաստման վկայական տրամադրի։ Պատվաստման վկայականի բացակայության դեպքում պետք է մեկնելուց ոչ ավել, քան 72 ժամ առաջ հանձնած ՊՇՌ թեստի բացասական արդյունքը ներկայացնել: Ավելի վաղ Պարագվայ մուտք գործել ցանկացողները չէին կարող պատվաստման վկայական ներկայացնելու փոխարեն թեստ հանձնել։
Երկուշաբթի երկրի կառավարությունը հայտարարել էր առողջապահական ոլորտում արտակարգ դրության չեղարկման մասին։ Պարագվայում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 650 հազար դեպք, մահացել է ավելի քան 18.7 հազար հիվանդ։ Երկրում ամբողջությամբ պատվաստված է բնակչության գրեթե 50 տոկոսը:





























