Հայաստանի առանձին հատվածներում ապրիլի 21-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը շաբաթվա վերջին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9 +11, վաղը ցերեկը՝ +21 +23։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +14 +18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +15 +18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7 +9, ցերեկը՝ +20 +22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +13 +16,

Լոռիում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +13 +17,

Տավուշում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +14 +18,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +14 +17,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +19 +23,

Արարատում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +23 +26,

Արմավիրում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +22 +25,

Վայոց ձորի լեռներում գիշերը +3 +5, ցերեկը՝ +13 +16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +22 +25,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +20 +25,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +15 +20,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +19 +22։