Հարավային Կովկասում նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը, այնտեղ խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ «Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերը ապաշրջափակելու» պայմանավորվածությունների իրականացմանը։ «Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության եւ կայունության ամրապնդմանը` ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների»,- ասել է Միշուստինը:

Նա նաեւ վստահեցրել է, որ Մոսկվան կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին։ «Այժմ միջազգային մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով պայմաններ են ստեղծվում փախստականներին իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու եւ, իհարկե, ենթակառուցվածքների վերականգնման համար»,- պարզաբանել է Միշուստինը։