Ալյասկայում գտնվող Տոնգասսի Ազգային անտառապուրակում հնէաբանները տեղատվության ժամանակ հայտնաբերել են ծովային մողեսի գրեթե ամբողջական կմախք, որը թվագրվում է մեզոլիթյան դարաշրջանով: Ինչպես հաղորդում է «Իտառ-Տասսը», գիտնականները հակված են վերոնշյալ բրածոները համարել անհայտ տալատոզավրների տեսակին պատկանող ներկայացուցչի կմախք: Տալատոզավրների երկարությունը ձգվում էր 1-3 մետր, որից շուրջ կեսը նրա պոչն է կազմում:

Նրանք նման էին մեծ մողեսների` չորս վերջույթներով, որոնք հարմարեցված էին լողալու համար: Նման կմախքներ դեռ երբեք այդքան հեռու հյուսիսում չեն հայտնաբերվել: Հնէաբանները շարունակում են պեղումները` փորձելով գտնել մողեսի գանգը, որը հնարավորություն կտա վերականգնելու ամբողջական պատկերը: