Ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ՀՀ վերադարձած օտարերկրյա քաղաքացիների երեխաների հանրակրթական ուսումնական հաստատությունների հաշվառման գործընթացը կարգավորվում է կրթության բնագավառի ՀՀ օրենսդրությամբ` համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 24 նոյեմբերի 2010 թ. N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու եւ ազատելու կարգի»:
Տեղեկացնենք, որ սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի եւ հաստատության ու ծնողի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» օրենքով եւ հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Սովորողին հաստատություն ընդունելու հրամանին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաստատություն ընդունված սովորողի տվյալները տնօրենը կամ նրա հրամանով նշանակված պատասխանատու աշխատակիցը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»` https://emis.am/schools/index.php/auth:
Ինչ վերաբերում է հաշվառված սովորողների վերաբերյալ տեղեկատվությանը, ապա նշենք, որ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում մարտի 30-ի դրությամբ սովորողների թիվն ավելացել է 57-ով, այդ թվում` Երեւան՝ 47, Արարատ՝ 6, Լոռի՝ 2, Գեղարքունիք՝ 1, Շիրակ՝ 1:
Հայաստանում հանրակրթության համակարգը, ըստ էության, միալեզու է` օտար լեզուների խորացված ուսուցմամբ: Գործում են նաեւ օտար լեզվով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցներ: ՀՀ-ում կրթության լեզուն հայերենն է, 2-րդ դասարանից պարտադիր դասավանդ¬վում է ռուսերեն, 3-րդ դասարանից՝ անգլերեն (ֆրանսերեն, գերմա¬ներեն) կամ որեւէ այլ օտար լեզու: Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ անկախ կազմակերպաիրավական ձեւից, ուսումնասիրվում է ռուսերեն:
Նշենք, որ ՀՀ 63 դպրոցներում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երեւանում, 30-ը՝ մարզերում: Նշված դպրոցների ցանկը հրապարակված է ԿԳՄՍՆ կայքում՝ https://escs.am/files/files/2021-03-17/27c6d13dec315106c46e5f27d985c119.pdf
ՀՀ 45 պետական հանրակրթական դպրոցներ ունեն ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որոնցում սովորողի ընդունելությունն իրականացվում է սահմանված կարգով: ՀՀ տարածքում գործող ռուսերենով ուսուցմամբ դասարանների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ https://escs.am/files/files/2021-03-17/81ec0185ce95bd2fb2b146daabb90a5a.pdf





























