Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արշակ Ասլանյանին էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արշակ Ասլանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Արշակ Ասլանյանն այս պաշտոնում նշանակվել էր 2021-ի հոկտեմբերի 21-ին։