Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ, NEWS.am-ին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ 

Քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերվող Հայաստանի մոտեցումները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղեկատվությանը՝  մասնավորապես Հայաստանի առընչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում ուղիղ կապի և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Շեշտվել է երկկողմ բազմաոլորտ, ինչպես նաև խորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը: